Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 17.57-ին տեղեկություն է ստացվել, որ Սեյսմիկ պետական ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:
ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.560 եւ արեւելյան երկայնության 46.800:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
Հայաստանի տարածքում երկրաշարժը զգացվել է Կապան եւ Քաջարան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:





























