ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով`  Մյանմարում այսօր առավոտյան 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը գտնվում է  Մանդալայ քաղաքից 117 կմ հեռավորության վրա:

Դրան հաջորդել է երկու ուժեղ հետցնցում:Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաեւ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում: Հաղորդվում է առնվազն  5 զոհի մասին: