ВВС –ի գլխավոր տնօրեն Ջորջ Էնթվիսթլը հայտարարել է հրաժարականի մասին` լորդ Ալիստերե Մաքելպայնեին մասին սկանդալային ռեպորտաժից հետո:
Վերջինս Newsnight ծրագրի եթերում սխալմամբ մեղադրել էին մանկապղծության մեջ, ինչի համար հեռուստակորպորացիան ներողություն էր խնդրել:
«Հաշվի առնելով, որ գլխավոր տնօրենը նաեւ գլխավոր խմբագիրն է, եւ ի վերջո պատասխանատվություն է կրում բոլոր ծրագրերի բովանդակության համար, ես որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի հեռանալ գլխավոր տնօրենի պաշտոնից»,-ասված է Էնթվիսթլի հայտարարության մեջ:




























