Մոսկվայի հյուսիս-արեւմտյան մասում երկու վարորդների միջեւ վեճը վերածվել է փոխհրաձգության, մասնակիցներից մեկը վիրավորվել է եւ մահացել հիվանդանոցում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես տեղեկացնում է «Lifenews»-ը, նոյեմբերի 9-ի երեկոյան 43-ամյա Աշոտ Սարգսյանի եւ նրա եղբոր` 45-ամյա Արթուրի ու անհայտ վարորդի միջեւ վեճ է ծագել: Եղբայրները, որոնք «Մերսեդես բենց S300»-ով են երթեւեկել, տրավմատիկ ատրճանկից 14 փամփուշտ են արձակել: Ի պատասխան արտասհամանյան մեքենայի` անձը չպարզված վարորդը նրանց վրա կրակել է մարտական ատրճանակից` ենթադրվում է «Մակարով» տեսակի հրազենից: Գնդակներից մեկը դիպել է Աշոտ Սարգսյանին, ով էլ հիվանդանոցում մահացել է:Անհայտ վարորդը փախչել է դեպքի վայրից: Ներկայումս նրա որոնման աշխատանքեր են իրականացվում:





























