Նոյեմբերի 11 –ին Սլովենիայում նախագահական ընտրություններ են անցկացվում: Նախագահի պաշտոնին հավակնում են գործող նախագահ Դանիլո Թյուրկը, նախկին վարչապետ Բորուտ Պահորը եւ Եվրախորհրդարանի պատգամավոր Միլան Զվերը:Նախընտրական հարցման համաձայն` առաջատար դիրք է զբաղեցնում Դանիլո Թյուրկը:

Եթե թեկնածուներից եւ ոչ մեկը 50 տոկոս քվե չստանա, ապա ընտրությունների երկրորդ փուլ կկազմակերպվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ Սոլվենիայում նախագահի լիազորությունները սահմանափակ են, բարձրագույն կառավարման մարմին է համարվում կառավարությունը: