Չիլիում փրկարարները երեք զբոսաշրջիկների են որոնում, որոնք անհետացել են Վալարիկո հրաբուխի տարածքում, հաղորդում է Associated Press-ը:

Զբոսաշրջիկները մտադրվել են լեռներում անցակցնել ոչ ավելի, քան 12 ժամ, սակայն ստիպված են եղել գիշերը մնալ: Զբոսաշրջիկները նշված ժամկետում կապի դուրս չեն եկել: Տեղական իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ նրանք պատրաստ չէին այդքան երկար մնալ լեռներում եւ փրկարարների խումբ են ուղարկել: