Ամերիկյան Ինդիանապոլիս քաղաքում հզոր պայթյուն է որոտացել: Արդյունքում մեկ մարդ է զոհվել, կան նաեւ վիրավորներ, տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Պայթյունին հաջորդել է  հրդեհը:Երկու երկհարկանի տուն ամբողջովին ավերվել է, հարեւանությամբ գտնվող մյուս շենքերը եւս տուժել են:

Հրշեջ ծառայությունը հաստատել է երկու անձանց մահվան մասին տեղեկությունները, մի քանի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»: