Ճարպոտ սննդի նկատմամբ հարկը օգուտ չի տվել Դանիայի կառավարությունը մտադիր է չեղյալ հայտարարել ճարպոտ սննդի նկատմամբ հարկը, որը մտցվել էր 2011թ. ճարպակալության դեմ պայքարի շրջանակում, տեղեկացնում է BBC-ին:

Նման հարկը գործում է այն ապրանքների վրա, որոնց մեջ ճարպի պարունակությունը գերազանցումէ 2,3%-ը: Ըստ Դանիայի հարկային նախարարության հաշվարկների` այդ հարկատեսակի կիրառումը բացասական ազդեցություն է թողել երկրի տնտեսության եւ աշխատանքի շուկայի վրա: Առանց այդ էլ բարձր գներն ավելի են բարձրացել,իսկ դանիացիները գնումների համար գնացել են հարեւան Գերմանիա: