Պորտուգալիայի մայրաքաղաքում հազարավոր զինծառայողներ են փողոց դուրս եկել` բողոքելով բյուջետային կրճատումներից, որոնք նախատեսվում են գալիք տարի:
Ակցիան խաղաղ եւ կանոնակարգված է անցկացվել: Գալիք տարի բյուջետային տնտեսման միջոցառումները կշոշափեն նաեւ Պորտուգալիայի զինված ուժերի բնագավառը` ազդելով նաեւ զինվորականների աշխատավարձերի վրա: Զինվորականները դժգոհ են նաեւ առաջխաղացման համար նախատեսված նոր սահմանափակումներից, տեղեկացնում է BBC-ին:




























