Կարմիր մահիկի սիրիական մասնաճյուղն սկսել է բաշխել Հայաստանից Հալեպ հասցված մարդասիրական օգնությունը, տեղեկացնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

Կառավարող կուսակցության Հալեպի նահանգային կոմիտեի քարտուղար Հիլյալ Հիլյալը հայտարարել է, որ սիրացիները  երախտապարտ են հայ ժողովրդին` բարեկամական օգնության համար եւ ընդգծել, որ երկու երկրների ժողովուրդներին մավորում են պատմականորեն ձեւավորված ամուր հարաբերությունները:

Կարմիր մահիկի սիրիական կազմակերպության նախագահ Հաիլ Ասին իր հերթին նշել է մարդասիրական օգնության տեղին լինելու հանգամանքը` տեղեկացնելով, որ բաշխումը կատարվում է  Սիրիայում Հայաստանի դեսպանատան եւ Սիրիայում հայոց թեմի ներկայացուցիչների աջակցությամբ: Նշենք, որ Երեւանից Հալեպ է ուղեւորվել մարդասիրական բեռով երեք օդանավ: