Մյանմարում նոյեմբերի 11-ին օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, 5,8 մագնիտուդով երկարշարժի էպիկենտրոնը գտնվել է Մանդալեյ քաղաքից 86 կմ հյուսիս-արեւմուտք:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նոյեմբերի 11-ին երկրի կենտրոնական մասում երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է առնվազն 13, վիրավորվել ավելի քան 40 մարդ:




























