Հորդանանում 13 տարվա ազատազրկման է դատապարտվել այդ երկրի հետախուզության նախկին պետ, գեներալ Մուհամեդ ալ Դահամբին: Նա մեղավոր է ճանաչվել իշխանության չարաշահման եւ փողերի լվացման մեջ: Դատարանը նրան պարտավորեցրել է վճարել նաեւ 30 մլն դոլար:

Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ալ Դահամբին հետախուզությունը ղեկավարել է 2005 – 2009թթ-ին եւ դարձել է «արաբական հեղափոխությունների» զոհը:Ի պատասխան  անցած տարի Հորդանանում անցկացված զանգվածային բողոքի ակցիաների` թագավորը պատերազմ հայտարարեց կոռուպցիային եւ խոստացավ բարեփոխումներ անցկացնել երկրում:

Հենց այդ բարեփոխումների զոհն էլ դարձել է Դահաբին, ով մեղադրվում է  40 մլն դոլարի յուրացման մեջ:Նախկին պոշտոնյան սակայն ժխտում է  բոլոր մեղադրանքները եւ իրեն համարում քաղաքական հաշվեհարդարի զոհ: