Սիրիական ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչները Կատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են Սիրիական ազգային կոալիցիայի ստեղծման մասին նախնական համաձայնագիրը, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Նոյեմբերի 11-ի երեկոյան ընդդիմադիրները մտադիր են կոալիցիայի նախագահ ընտրել: Կոալիցիայի մեջ ընդգրկվել է Սիրիայի ազգային խորհուրդը, որը մինչ այդ հրաժարվում էր մյուս խմբերի հետ միավորվելուց: Ազգային կոալիցիան մտադիր է համակարգել Բաշար Ասադի դեմ ռազմական գործողությունները: