ԱՄՆ-ում 2010թ-ին տեղի ունեցած ուղղաթիռի աղետի պատճառը, որի ժամանակ հինգ մարդ էր զոհվել, հնգամյա երեխան է եղել: Ուսումնասիրություններից հետո նման եզրահանգման է եկել ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային կոմիտեն, որը հրապարկել է իր հաշվետվությունը նոյեմբերի 7-ին:

Ուղղաթիռը պատկանել է «Services Group of America»-ի հիմնադիր Թոմաս Ջոն Սթյուարտին: Ուղղաթիռում գտնվել է նաեւ Սթյուարտը` իր 5-ամյա դստեր հետ:Հաշվետվությունում նշվում է, որ երկրորդ օդաչուի աթոռին նստած միլիարդատերը ծնկներին է դրել երեխային: Աղջնակն էլ հավանբար ոտքով հարվածել եւ իջեցրել է կառավարման լծակներից մեկը: Հետո կամ Սթյուրատը կամ օդաչուն բարձրացրել են լծակները, սակայն ուղղաթիռը կորցրել է կառավարումը:

Սակայն ընտանիքի փաստաբանները համաձայն չեն կոմիտեի եզրահանգման հետ եւ պատրաստ են բողոքարկել այն: «Services Group of America» ընկերությունը մտադիր է անկախ փորձագետների մասնակցությամբ նոր հետաքննություն սկսել: