Եգիպտոսում ձերբակալել են հինգ մարդու, որոնք զբաղվել են նորածինների վաճառքով: Նրանց թվում են երկու բուժքույր եւ Կահիրեի կլինիկաներից մեկի բժիշկը: Եւս մեկին հաջողվել է թաքնվել:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», բժիշկները կեսարյան հատում են կատարել այն կանանց, ովքեր ցանկացել են հրաժարվել երեխաներից: Այնուհետեւ երեխաներին վաճառել են:Երեք տարվա ընթացքում բժիշկները մոտ 300 նորածինների են վաճառել` յուրաքանչյուրի համար ստանալով միջինը 570 դոլար:




























