Մեծ Բրիտանիայի դատարանը Apple ընկերությունից պահանջել է վճարել մրցակից Samsung Electronics-ի իրավաբանական ծախսերը, որոնք կատարել էր բրիտանական դատարանում պատենտային պարզաբանումների ընթացքում:
Պահանջի պատճառ է դարձել iPad-ի դիզայնի կրկնօրինակման հարցում Samsung-ի անմեղությունը խոստովանելը: Apple-ը ճանաչել էր Samsung-ի անմեղությունը, սակայն մեղքը բարդել էր այլ երկրների դատարանների իրարամերժ վճիռների վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով The Verge-ին:
Samsung-ը հրապարակումից հետո հայտարարել էր, որ Apple-ի հաղորդագրությունում Գերմանիայի եւ ԱՄՆ-ի դատարանների վերաբերյալ անճշտություններ կան: Բրիտանական դատարանը համաձայնել էր եւ Apple-ից պահանջել վերաշարադրել հաղորդագրությունն ու տեղակայել կայքի գլխավոր էջի առավել տեսանելի տեղում:
Նոյեմբերի սկզբին Apple-ը հրապարակել էր խմբագրված հաղորդագրությունը: Չնայած դրան` Մեծ Բրիտանիայի դատարանը վճռել էր, որ Apple-ը պետք է փոխհատուցի Samsung-ի իրավաբանական բոլոր ծախսերը, որոնք նա կատարել էր բրիտանական դատարանում պարզաբանումների ընթացքում: Փոխհատուցման գումարը չի նշվում:
Ըստ Մեծ Բրիտանիայի դատարանի վճռի` ծանուցումն Apple-ի կայքում պետք է հասանելի լինի 6 ամսվա ընթացքում: Բացի դրանից, Apple-ը պարտավոր է այլ լրատվամիջոցներում եւս հրապարակել հաղորդագրությունը:



























