Փարիզում այսօր՝ նոյեմբերի 12-ին, կկայանա Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը:

Կողմերը կքննարկեն երկու երկրների միջեւ տնտեսական եւ քաղաքական կապերի ամրապնդման հեռանկարները: Ակնկալվում է, որ պետությունների ղեկավարները կանդրադառնան նաեւ ղարաբաղյան կարգավորման հիմնախնդրին:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, այցի շրջանակում նախագահ Սարգսյանը կհանդիպի նաեւ վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնիի, Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Նախատեսված է հանդիպում նաեւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակում կայցելի Լիոն, որտեղ կհանդիպի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ, հանդիպում է նախատեսված նաեւ Ֆրանսիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Ֆրանիսայի Հանրապետություն պաշտոնական այցի ավարտից հետո Սերժ Սարգսյանը մեկշաբաթյա արձակուրդ կմեկնի, որը կանցկացնի արտասահմանում: