ՀՀԿ-ն կուսակցություն չէ, իսկ ԲՀԿ-ն բացվեց այն ժամանակ, երբ մի շարք գործարարներ չտեղավորվեցին ՀՀԿ-ի ցուցակում, հետեւաբար ստեղծվեց ՀՀԿ-ի դուստր-ձեռնարկությունը` հանձինս ԲՀԿ-ի: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին հրավիրված ասուլիսին ասաց էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
Նա համոզված է, որ ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանը, ըստ նրա առաջադրվելու դեպքում էլ չի հաղթի: Բայցեւայնպես, Սեդրակյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի առաջադրվի: Հարցին, թե ինչո՞ւ որոշեց առաջադրվել, էպոսագետն ասաց, որ ԱԺ ընտրությունները ամփոփվելուց հետո, երբ պարզ դարձավ, որ ընդդմադիրների համար այնպիսի թվեր գրեցին, որ ընդամենը ձեւական ներկայացված լինեն, հույս է ունեցել, որ ընդդիմադիրները չեն վերցնի մանդատները: Իսկ, երբ վերցրել են, իսկ մտավորականներն էլ լռել են, որոնց վիճակը ողբալի է համարում, հասկացել է, որ մեր երկրում չկա որեւէ քաղաքական ուժ, ով պայքարի արդարության համար եւ արդարություն հաստատի երկրում:
«Տեսնելով, որ ոչ մի հույս չկա, որոշեցի դուրս գալ հրապարակ եւ պայքարել արդարության համար հիմք ընդունելով «Սասնա Ծռեր» էպոսը»,- նշեց նա: Լրագրողները մեկ անգամ էլ հարցին, թե որտեղից իրեն այդ գումարները : Ըստ Սեդրակյանի, մեր երկրում կան մարմիններ, որոնք զբաղվում են այդ հարցերով եւ, եթե ինչ-որ խնդիր լինի, բոլորը կիմանան այդ մասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























