Բելառուսի իշխանություններն արձագանքել են համացանցային լրատվամիջոցների այն լուրերին, ըստ որոնց Վիտեբսկում ՊԱԿ-ի շենքի մոտ պայթյուն է որոտացել:

Լրատվամիջոցները Facebook եւ Twitter սոցցանցից օգտվողներին վկայակոչելով շենքի կեսն ավերած պայթյունի մասին տեղեկատվություն էին տարածել:

Երկրի ՊԱԿ-ի հաղորդագրության համաձայն, որի վրա հիմնվում է «ԲԵԼՏԱ»-ն, Վիտեբսկում նոյեմբերի 11-ին, ժամը 18.48-ին պարզունակ ինքնաշեն սարքի պայթյուն է տեղի ունեցել, որը վնասել է շենքի երկու պատուհանները:

Սարքը գործարկվել է այրման միջոցով: Ձերբակալվել են 3 մարդ: Հարուցվել է քրեական գործ՝ «Խուլիգանություն» հոդվածով, դեպքի վայրում աշխատում է օպերատիվ- քննչական խումբը: