Խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցությունը պահանջում է հնարավորինս արագ Հայաստանի ԱԺ օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունները: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, խորհրդարանի նիստում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

«Դրանք խայտառակ արձանագրություններ են, որոնցից պետք է ազատվել հնարավորինս արագ: Որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներ` դուք պետք է նախագահին կոչ անեք հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունը», - ասել է Փոստանջյանը` դիմելով Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավորներին:

Ըստ նրա` Սիրիայում  կատարվող դեպքերի ֆոնին, որտեղ բնակվող հազարավոր հայեր ստիպված են լքել իրենց տները, եւ Թուրքիան առաջին ջութակի դեր է խաղում, անընդունելի է հայ-թուրքական արձանագրությունների առկայությունը Հայաստանի խորհրդարանի օրակարգում:

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի / NEWS.am