Երեւանում կայացել է պրոբացիայի ծառայության ստեղծման հնարավորությունների հետազոտման արդյունքների շնորհանդեսը, որն անցկացրել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակին կից  «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն:

Ինչպես նշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը, ծառայության ստեղծումն օգտակար կլինի հանրության համար:

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ ծառայության ստեղծումը կարող է նպաստել ռեցիդիվների մակարդակի նվազմանը, մեծացնել ազատազրկման հետ կապ չունեցող այլընտրանքային պատիժների հաճախականությունը: Հիմնական խնդիրների շարքում փորձագետները նշում են քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը:

Հետազոտության բովանդակությանը կարելի է ծանոթանալ նշված հասցեում https://www.osce.org/node/97036:

Նշենք, նույն ծրագրի շրջանակում ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակն աջակցել է «Էրեբունի» եւ «Կոշ» ՔԿՀ-ներում դատապարտյալների համար հաշվապահական, անգլերենի եւ համակարգչային դասընթացների անցկացմանը: