Դանիան հրաժարվել է յուղոտ սննդի հարկից. այն կհանվի մոտ ժամանակներս: Ինչպես նշել են հարկային նախարարությունում, հարկն իրեն չի արդարացրել, սննդամթերքի գնաճի է հանգեցրել:
Բացի դրանից, հարկը վնաս էր հասցրել նաեւ բիզնեսին, քանի որ դանիացիներն սկսել էին հրաժարվել երկրի ներսում հարկվող ապրանքներից, սակայն դրանցից ակտիվորեն օգտվել էին արտասահմանում:
Նշվում է, որ Դանիան նաեւ շաքարի հարկը կհանի: Երկրի սննդի նախարարությունում նշել են, որ կփորձեն վնասակար սննդի դեմ պայքարելու այլ միջոց մտածել, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով AFP-ին:
Դանիան աշխարհում առաջին պետությունն էր, որտեղ յուղոտ սննդի հարկ էր սահմանվել: Ըստ երկրի առողջապահության նախարարության տվյալների` դանիացիների 47 տոկոսը ավելորդ քաշ ունի, իսկ 13 տոկոսը` ճարպակալմամբ է տառապում:



























