Թուրքիայի իշխանությունների դեմ խիստ վերաբերմունքով հայտնի Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրի Twitter-ի հաշիվը կոտրվել է թուրք հաքերների կողմից։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, թուրք հաքերները կոտրել են Օսման Բայդեմիրի Twitter-ի հաշիվը եւ էջում տեղադրել Թուրքիայի դրոշը եւ թողել գրություն. «Թուրքիան մեկ պետություն, մեկ դրոշ եւ մեկ ազգ է։ Ոչ ոք այս ազգը չի կարող խառակտել, այդ թվում եւ PKK-ն»։

Նշենք, որ վերջին շրջանում Դիարբեքիրի քաղաքապետը հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման ծախսերի մի մասը հատկացնելու եւ քրդական հարցի կարգավորման ջանքերի համար  դարձել է թուրքական մամուլի եւ ազգայնականների քննադատության թիրախը։