Իրանում նոյեմբերի 12-ին մեկնարկել են ՀՕՊ զանգվածային զորավարժությունները: Զորավարժություններին կկիրառվեն ռադիոտեղորոշիչ սարքերի տարբեր տեսակներ, շարժական եւ հեռահար ազդեցությամբ ռադիոտեղորոշիչ կայաններ, ռադիոէլեկտրոնային հետախուզման տարբեր համակարգեր: Նախատեսվում է, որ զորավարժությունները կընդգրկեն Իրանի հյուսիս-արեւելքի, արեւելքի եւ հարավ-արեւելքի 850 հազար քկմ տարածք, որը կազմում է երկրի մակերեսի կեսը:
Զորավարժությունները կտեւեն 7 օր: Դրանցում կգործարկվեն նաեւ ռեակտիվ ռմբարկուներ, անօդաչու թռչող սարքեր, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ 8 հազար զինծառայողներ, այդ թվում նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծառայողներ, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:
Զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն ժամանակակից մարտավարության տարրեր` նկատի ունենալով աշխարհի որոշ հատվածներում առկա վտանգները:





























