Ջրհեղեղների տարեշրջանին Վենետիկ այցելած զբոսաշրջիկները որոշել են չվհատվել եւ քաղաքը դիտել լողալով՝ չնայած իշխանությունների զգուշացումներին եւ հեղեղված շրջանները լքելու խորհրդին:

Նրանք լողազգեստներ հագած լողորդություն են կազմակերպել հենց Սուրբ Մարկոսի տաճարի դիմաց՝ Վենետիկի Սան Մարկո հրապարակում, գրում է LifeNews-ը:

Անսովոր զգացողությունների սիրահարները լուսանկարվել են համաշխարհային  տեսարժան վայրերի ֆոնին` նստելով տեղի ջրասույզ եղած սրճարանների սեղանների շուրջ: 

Նշենք, որ տարերային աղետը վրա էր հասել Իտալիայի միանգամից մի քանի շրջաններում:  Միայն Տոսկանայում 200 մարդ տարհանվել է չդադարող անձրեւների պատճառով: Անբարենպաստ ցիկլոնը մոտենում է նաեւ երկրի կենտրոնական հատվածին: Տվյալ պահին իտալական իշխանությունները պատրաստվում են երկրի մայրաքաղաք Հռոմում տարերքի հարվածին: