Պոլա Բրեդուելը, որի հետ սիրային կապի պատճառով հրաժարական էր տվել ԿՀՎ-ի ղեկավար Դեւիդ Պետրեուսը, գաղտնի որոշ տվյալներ է բացահայտել է Բենգազիում սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման դեպքերից, որի ընթացքում զոհվել էր դեսպան Քրիս Սթիվենսը: Լրագրողուհին իր ունեցած տվյալները պատմել է Դենվերի համալսարանում հոկտեմբերի 26-ի ելույթի ժամանակ:
«Դուք երեւի չգիտեք, սակայն հյուպատոսության շենքը լիբիացի գրոհայինների համար բանտ է ծառայել: Նրանք (ԿՀՎ) ենթադրում են, որ ամբողջ գործողությունը կազմակերպվել էր, որպեսզի դուրս բերեն իրենց համախոհներին», - հայտնել է Բրոդուելը, հաղորդում է LifeNews-ը:
Մինչդեռ ԿՀՎ-ի պաշտոնական ներկայացուցիչները շուտով հերքել են այն ենթադրությունը, ըստ որի ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Լիբիայում գաղտնի բանտ է ծառայել:




























