Վերոնայի իշխանությունները որոշել են տուգանել «Ջուլիետի տան» մոտ սիրային գրություններ թողնող զբոսաշրջիկներին: Տուգանքի չափը կկազմի 500 եվրո:
Քաղաքային խորհրդը համապատասխան որոշում էր կայացվել տեղի բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո, որոնց զայրացնում են «գրոտած» պատերը եւ դրանց ամրացրած ծամոնները: Տուգանք պետք է վճարեն նաեւ պատմական շենքի մոտ խմող եւ սնվող զբոսաշրջիկները:
Ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն, ըստ քաղաքային վարչակազմի ներկայացուցչի՝ սիրահարների գրառումների համար իշխանություններն ամեն դեպքում հատուկ հուշատախտակ կհատկացնեն:
Վերոնայում «Ջուլիետի տունը» դարեր շարունակ պատկանել է դալ Կապելլո ընտանիքին, որը դարձել է Կապուլետի ընտանիքի նախակերպարը: XX դարասկզբին տանը թանգարան է բացվել` նվիրված «Ռոմեո եւ Ջուլիետայի» հերոսներին:





























