Մոսկվայում մի քանի մարդ դանակներով հարձակվել է տրամվայի ուղեւորների վրա, ովքեր նրանց դիտողություն են արել անտոմս երթեւեկելու համար: Քաղաքի իրավապահների փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 12-ի առավոտյան, Էնտուզիաստների փողոցում:

«Ֆրեզեր» կանգառում վերջին դռնից 5 տղամարդ է բարձրացել ավտոբուս, ենթադրաբար՝ կովկասցիներ, հաղորդում է Dni.ru-ն: Վարորդն ու ուղեւորները նրանց դիտողություն են արել, նշելով, որ ավտոբուս պետք է բարձրանալ առաջին դռնից եւ վճարել:

Արդյունքում վիճաբանություն է ծագել, որի ընթացքում տղամարդիկ դանակներ են հանել ու վիրավորել երեք ուղեւորների: Բացի այդ, նրանք հարվածել են ուղեւորներից մեկի գլխին, ենթադրաբար՝ ատրճանակի կոթով:

Բոլոր դանակահարված տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածներից մեկը գանգուղեղային վնասվածք է ստացել: