Թուրքիայի խորհրդարանում մեծ քաղաքների օրինագծի հերթական քննարկման ժամանակ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (MHP) եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունների պատգամավորների միջեւ կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ քննարկումների ժամանակ խորհրդարանի փոխնախագահը հիշատակել է վարչապետ Էրդողանին, որին խիստ է արձագանքել ազգայնական պատգամավոր Սինան Օղանը՝ հայտարարելով, թե իշխող կուսակցության համար Էրդողանի վախն ավելի շատ է, քան Աստծու վախը։ Այդ ընթացքում իշխող կուսակցության պատգամավորներից Մուհյեթին Աքսաքը ոտքի է կանգնել եւ իր հերթին վիրավորել Սինան Օղանին։ Սինան Օղանը չի դիմացել եւ շարժվել է Աքսաքի ուղղությամբ ու բռունցքով հարվածներ է տեղացել։
Այդ ընթացքում MHP-ի եւ AKP-ի պատգամավորների միջեւ հրմշոտց է տեղի ունեցել։ Խորհրդարանի փոխնախագահը միջադեպի պատճառով ընդիմիջում է հայտարարել։
Ավելի ուշ, մեծ քաղաքների նոր օրինագծով 13 քաղաքներ դարձան մեծ քաղաքներ, որոնց մեջ են մտնում Վանը, Մարաշը, Ուրֆան, Մալաթիան, Տրապիզոնը եւ այլք։
































