Ադրոնային մեծ կոլայդերը կարող է վերածվել աշխարհում ամենաճշգրիտ վայրկենաչափի, նման առաջարկով հանդես են եկել ավստրիացի գիտնականները: Նրանք առաջարկում են 1 յոկտովայրկյան՝տեւողությամբ գործընթացներն ուսումնասիրելու նոր մեթոդի իրացման համար արագացուցիչ կիրառել:
Երեւույթները, որոնք տեղի են ունենում շատ կարճ ժամանակահատվածում, հաճախ ուսումնասիրում են գերկարճ լազերային ազդակների միջոցով: Ներկայումս գիտնականներն ազդակներ կարող են ստանալ ատովայրկյանի արագությամբ (նանովայրկյանի միլիարդերորդ տոկոսը` 1*10^-18 վայրկյան): Սակայն շուտով այդ ռեկորդը կարող է գերազանցվել:
Ըստ Անդրեաս Իպպի, որը Վիեննայի տեխնիկական համալսարանից է, կոլայդերներում ատոմների միջուկների բախումը կարող են առաջացնել ճառագայթման ազդակներ, որոնք միլիոն անգամ կարճ են:
Նա եւ նրա գործընկեր Փեթեր Սոմկութին Physical Review Letters ամսագրում հրատարակած հոդվածում նկարագրել են կոլայդերում ծանր իոնների բախման գործընթացները:
Ադրոնային մեծ կոլայդերում ALICE փորձարկման ընթացքում գիտնականներն ատոմների միջուկները բախում են կապարին, որի արդյունքում առաջանում է միջուկային նյութ, որը գոյություն է ունեցել Մեծ պայթյունին հաջորդած առաջին ակնթարթներին: Այն պահպանվում է մի քանի յոկտովայրկյան (10^-24 վայրկյան), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նոր փորձը թանկարժեք նոր սարքեր չի պահանջի, կարելի է կիրառել ֆորվարդ-կալորիմետր, որը Ադրոնային մեծ կոլայդերում նախատեսվում է տեղադրել 2018թ.:
Դրանից հետո ALICE-ի փորձը կարող է դառնալ աշխարհի ամենաճշգրիտ վայրկենաչափը:




























