Թուրքիայի արեւելյան հատվածում գտնվող Էրզրում նահանգի  (հայկական Կարին) շրջկենտրոններից մեկի աղբավայրում կրկին մեծ քանակությամբ սպանված շներ են հայտնաբերվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Էրզրում նահանգի Աշքալեյի քաղաքապետարանին պատկանող աղբավայրում որսորդական հրազենով սպանված մեծ թվով շներ հայտնաբերվելու փաստը կրկին զայրացրել Թուրքիայի «Կենդանիների պաշտպանության ֆեդերացիայի»  (HAYTAP) անդամներին եւ քաղաքացիներին։

Կրկնվել է 10 օր առաջ տեղի ունեցածը, երբ Աշքալեյի քաղաքապետարանին պատկանող աղբատար մեքենաները փոցոներից հավաքել էին որսորդական հրազենով սպանած 8 շան։ Այս անգամ փողոցներից հավաքվել են կոտորված 10 շներ։

Նշենք, որ նախորդ դեպքի կապակցությամբ Աշքալեյի քաղաքապետ Ահմեդ Յափթըրմըշը հայտարարել էր, թե տեղյակ չեն, թե ովքեր են կոտորել շներին՝ շեշտելով, թե աղբատար մեքենաները դրանք հայտնաբերել են փողոցում եւ տեղափոխել աղբավայր։