Հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունության եւ ուժերի հավասարակշռության պահպանումը շարունակում է մնալ կառավարության մշտական գերակայությունը: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ ներկայացնելով ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագիծը:

Ֆինանսերի նախարարի տեղեկացմամբ՝ 2013 թ. տնտեսական քաղաքականությունը հիմնականում նպատակաուղղված է լինելու գործարար եւ ներդրումաին տնտեսական միջավայրի բարելավմանը, տնտեսական դիվերսիֆիկացման խորացմանը եւ արտահանելի հատվածի մեծացմանը: Միեւնույն ժամանակ՝ պետք է պահպանվեն  սոցիալական ուղղվածությունն ու մակրոտնտեսական կայունությունը:

Նշենք, որ 2013 թ. պետական բյուջեի նախագծով եկամուտները նախատեսվում են  1 տրլն 31 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 151 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 119.8 մլրդ դրամ: