Լոս Անջելեսում հայ տղամարդը փրկել է վարորդի կյանքը՝ դուրս բերելով նրան այրվող մեքենայից:

«Տոյոտա» մակնիշի մեքենան, որի ղեկին եղել է Լոս Անջելեսի բնակիչ Թիմոթի Թրուքը, նոյեմբերի 1-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ավտոմայրուղու արգելապատնեշին:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, մեքենան շրջվել է եւ բռնկվել: Վարորդին օգնության է վազել Խորեն Մուղալյանը, ով դանակի օգնությամբ դուրս է բերել Թրուքին այրվող մեքենայից: Մեկ այլ անցորդ օգնել է Խորենին այդ հարցում, հաղորդում է «Los Angeles Times»-ը:

«Տոյոտայի» վարորդին տեղափոխել են հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ կալանավորել ոչ սթափ վիճակում կամ թմրամիջոցների ազդեցության ներքո մեքենա վարելու համար: