Բրիտանացի գիտնականները անտեսանելի անձրեւանոց են ստեղծել, նրանց հաջողվել է լիարժեք անտեսանելիության հասնել՝ ադամանդաձեւ նյութի շնորհիվ:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, այդ նախագծի վրա աշխատանքն սկսվել է 2006 թվականին, երբ գիտնականներ Ջոն Փենդրին, Դեւիդ Սմիթը եւ Դեւիդ Շուրիգը գիտական աշխատանքում նկարագրել էին փոխակերպվող օպտիկայի երեւույթը: Այդ ժամանակ նրանք ցուցադրել էին նման տեսակի առաջին սարքը՝ մասնակիորեն թաքցնելով պղնձե ցիլինդրը:

Այդուհանդերձ, ամբողջական իլյուզիայի հասնել դեռ չի հաջողվել. օբյեկտն ամբողջովին անտեսանելի է, բայց միայն մեկ ուղղությամբ: Պրոֆեսոր Սմիթի խոսքով, գիտնականների ներկայացրածը կարող է իրապես արդյունավետ տեխնոլոգիա դառնալ: «Դա նման է «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի մարդուկներին՝ տեսանելի են մի կողմից, եւ անտեսանելի՝ մյուս կողմից»,-ամփոփել է նա: