«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 12-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.02 դրամ: Սեպտեմբերի 11-ից հետո առաջին անգամ դոլարի բորսայական փոխարժեքը կրկին գերազանցեց 410 դրամը;

Բորսայում այսօր վաճառվել է 2,77 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 409 դրամ, իսկ վաճառքը սկսում է 411 դրամից:

Forex միջազգային շուկայում դոլարն ընդհանուր առմամբ պահպանել է կայունությունը եվրոյի եւ մյուս արժույթների նկատմամբ: 1 եվրոն գնանշվում է 1.272 դոլարի սահմաններում;

Ռուսաստանի միջբանկային շուկայում դոլարը փոքր-ինչ ամրապնդվել է՝ 1 դոլարը գնանշվում է 31,6325 ռուբլի: