2013 թ. պետական բյուջեում աղբավայրերի պահպանման համար նախատեսված է 3 մլն դոլար: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա ներկայացմամբ՝ վերջին 20 տարում աղբավայրերի թիվը հանրապետությունում 60-ից հասել է 500-ի: Զ. Փոստանջյանը հարց ուղղեց 2013 թ. բյուջեն ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին՝  արդյոք 3 մլն դոլարը բավարա՞ր է 500 աղբավայրերի պատշաճ պահպանման համար:

Վ. Գաբրիելյանը պատասխանեց, որ 3 մլն դոլարով բոլոր հարցերը լուծել հնարավոր չէ, սակայն բանակցություններ են ընթանում միջազգային կառույցների հետ՝ Երեւանում եւ շրջակա տարածքներում կուտակված աղբավայրերը կարգի բերելու համար, առավել եւս, որ Երեւանում կուտակվել է Հայաստանի ամենախոշոր աղբը: