Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում երեք հայեր պատգամավոր են ընտրվել, հաղորդում է Analitika.at.ua-ն:
Ուկրաինայի 7-րդ գումարման Գերագույն ռադայում կաշխատեն Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը եւ հայտնի գործարար Նվեր Մխիթարյանը, ովքեր պատգամավոր են ընտրվել Ռեգիոնների կուսակցության ցուցակով, իսկ Խարկովի նախկին նահանգապետ Արսեն Ավակովը՝ միավորված ընդդիմության ցուցակով:
Մոտ ժամանակներս Ուկրաինայի հայերի միությունը նախատեսում է բոլոր մակարդակների մարմիններում ընտրված հայ պատգամավորներին հրավիրել հանդիպման, որի ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի հայ համայնքի համախմբման եւ այլ համայնքների հետ համագործակցության խնդիրները:





























