Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյեյի շրջանում մարմնավաճառությամբ զբաղվելու մեղադրանքով 2 հայաստանցի կանայք են ձերբակալվել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական IHA լրատվական գործակալությունը, Հայաստանի քաղաքացիներ 25-ամյա Սուսաննա Հ.-ն եւ 34-ամյա Կարինե Ա.-ն 9 ամիս առաջ Թուրքիա են եկել եւ սկսել են մարմնավաճառությամբ զբաղվել։ Ոստիկանները ձերբակալել են նաեւ հայ կանանց համար հաճախորդներ ապահովող 37-ամյա Հ.Օ-ին։
Հայ կանայք «գործի» ժամանակ ձերբակալվել են Ֆեթհիյեյի Ֆոչա թաղամասի տներից մեկում։
Ոստիկանությունը պարզել է, որ հայաստանցի կանանց մուտքի վիզաների ժամկետները վաղուց վերջացել են եւ առաջիկա օրերին նրանց կարտաքսեն Թուրքիայից։




























