Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դմիտրի Սալամատինի հանդիպումը: Ինչպես APA-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից, սկզբում հանդիպումը եղել է ընդլայնված, ապա նախարարները հանդիպել են առանձին:

Նշելով Ուկրաինայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում, Աբիեւն ասել է, որ վերջին տարիներին այդ համագործակցությունն իր լայն արտացոլումն է ստացել ռազմական եւ ռազմաարդյունաբերական ոլորտում:

Հանդիպման ժամանակ նախարարները մանրամասն կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում ռազմաքաղաքական վիճակի մասին: Հանդիպման ավարտին երկկողմ համագործակցության ծրագիր է ստորագրվել Ուկրաինայի եւ Ադրբեջանի ՊՆ-ների միջեւ՝ 2013 թվականի համար: