Հանրապետության տարածքում նոյեմբերի  13-ին, նոյեմբերի 15-ին շրջանների զգալի մասում, նոյեմբերի 14-ին առանձին հատվածներում սպասվում են տեղումներ, մառախուղ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նոյեմբերի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան շրջաններում կլինի  2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-16-ին  հատկապես  գիշերը աստիճանաբար  կնվազի` 4-5 աստիճանով:

Երեւան քաղաքում նոյեմբերի 15-ի գիշերը սպասվում է անձրեւ: Նոյեմբերի 13-14-ին, նոյեմբերի 15-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, նոյեմբերի 16-17-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ: