Մարոկկացի Քարիմա էլ Մարուգը, ով հայտնի է որպես Ռուբի, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործով վկա հանդես կգա դատարանում: Բեռլուսկոնին մեղադրվում է անչափահասների մարմնավաճառությանը մասնակցություն ունենալու համար, իսկ Ռուբին այդ գործով անցնող կարեւոր անձանցից է:

Հսղորդվում է, որ աղջիկը ցուցմունք կտա կամ դեկտեմբերի 10-ին կամ դեկտեմբերի 17 –ին: Ավելի վաղ Բեռլուսկոնին հայտարարել էր, թե ոչ մի ինտիմ  կապ չի ունեցել Ռուբիի հետ: «Ես իմ աշխատակցի միջոցով նրան գումար եմ տրամադրել, քանի որ նա ասել էր, թե ցանկանում է  գեղեցկության սրահ բացել»,-ասել էր Բեռլուսկոնին Միլանի դատարանում` միաժամանակ ավելացնելով, որ բոլորը վստահ էին, թե Ռուբին 18 տարեկանից ավելի մեծ է: Բեռլուսկոնին ժխտել էր, որ իր տանը երբեւէ «սեռեկան բնույթի» միջոցառումներ են կազմակերպվել:

Հիշեցնենք, որ Բեռլուսկոնիի մասնակցությամբ սեքս սկանդալը ծագել էր 2011 թ-ին: