Նորզելանդացի 74-ամա Սեմ Բրականովը ձերբակալվել է արքայազն Չարլզի վրա հարձակման նախապատրաստման կասկածանքով, հաղորդում է «The Daily Telegraph»-ը:
Համաձայն աղբյուրի ` տարեց մարդու ձեռքին նկատել են կասկածելի առարկա եւ քայլեր են ձեռնարկել նրան չեզոքացնելու համար: Բրականովը նախկինում արդեն փորձել էր մի քանի անգամ ձախողել թագավորական ընտանիքի այցերը, այնպես որ նրան առանձնահատուկ ուշադրությամբ էին հետեւոմ:
Թոշակառուն գնացել էր առափնյա տարածք, որտեղ ծրագրվում էր արքայազն Չարլզի եւ նրա տիկնոջ զբոսանքը: Ոստիկանությանը հաջողվել էր նրան թույլ չտալ մոտենալ արքայազնին: Ավելի վաղ Բրականովը փորձել էր արաքայազն Չարլզի եւ Եղիսաբեթ II թագուհու ուղղությամբ օդը թարմացնող միջոց ցանել` «թագավորական գարշահոտությունից ազատվելու համար»:




























