Զիմբաբվեի իշխանությունները յուրացրել են Մարանգի հանքավայրի ալմասնտենի վաճառքից ստացված եկամուտների զգալի մասը: Խոսքը ավելի քան 2 մլրդ դոլարի մասին է:

Ինչպես հաղորդում են ինտերնետ-լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Աֆրիկա-Կանադա» համագործակցության դիտորդական կազմակերպության զեկույցը, Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի աշխատակազմը վերահսկողություն է հաստատել Մարանգ հանքավայրի նկատմամբ, որի շնորհիվ երկիրը ազդեցիկ խաղացող է դարձել ադամանդի համաշխարհային շուկայում: Ադամանդների վաճառքից ստացվող եկամուտները մտնում են երկրի բյուջե: «Սա գողության ամենամեծ դեպքն է Սեսիլյա Ռոդսի ժամանակներից ի վեր (Ռոդսը Հարավային Աֆրիկայի Քիմբերլիի հանքավայրում ադամանդների արդյունահանման գաղութային մագնատ էր)»,-նշովւմ է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ Մարանգի հանքավայրի պոտենցիալին հարվածել են բռնությամբ, անօրինական առեւտրով, կոռուպցիայով եւ կորսված հնարավորություններով: «Կոռուպցիայի մակարդակը պարզապես աներեւակայելի է եւ դա հարվածում է աշխարհում ադամանդի շուկաների մեծ մասի վարկանիշին»,-նշված է զեկույցում: