Հայաստանը հույսեր չի փայփայում, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում կորդեգրի ԼՂ կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Փարիզում «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջերս Փարիզում կայացած հանդիպումը պետք է ցուցադրեր խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակելու կողմերի համաձայնությունը՝ գոյություն ունեցող բանակցային գործընթացի շրջանակներում: «Այդուհանդերձ, այդ հանդիպումը նոր հույսեր չտվեց»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ Բաքուն հրաժարվում է ընդունել միջազգային միջնորդների առաջարկած սկզբունքները որպես բանակցությունների անցկացման հիմք: Հակառակը, Ադրբեջանի ղեկավարությունը կարծում է, որ կարելի է միանգամից պայմանավորվել խաղաղ համաձայնության մասին՝ չպայմանավորվելով հիմնարար սկզբունքների շուրջ:
«Սակայն խաղաղ համաձայնությունը կարող է կենսունակ լինել միայն եթե այն հիմնված է հստակ սկզբունքների վրա, որոնք ընդունելի են բոլորի համար»,-ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ թեեւ Ադրբեջանի իշխանությունների գործողություններին, որոնք փառաբանում են հայ սպային կացնահարած ադրբեջանցի զինծառայողին, Հայաստանը պատրաստ է այսուհետ եւս անել հնարավորը՝ ԼՂ հարցում խաղաղ կարգավորման հասնելու համար:





























