Սերժ Սարգսյանի ամենաուժեղ մրցակից հռչակված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կիրակի ցերեկը օդանավակայանում Ֆրանսիա է ճանապարհել Սերժ Սարգսյանին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
Ըստ որում՝ Գագիկ Ծառուկյանը օդանավակայան է գնացել Սերժ Սարգսյանի մեկնումից բավական վաղ, իսկ նախագահին ողջունելուց ու ճանապարհելուց հետո հեռացել է Հովիկ Աբրահամյանի հետ»,- գրում է «Ժամանակը»։





























