Ալյասկայի ծոցում նոյեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ռուսաստանի ԳԱ երկրաֆիզիկական ծառայությունը հայտնում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ծոցի կենտրոնում, հիպոկենտրոնը` 10 կմ խորությունում:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, էպիկենտրոնից մինչեւ մոտակա` Ալյասկա թերակղզու Յակուտատ բնակավայր, հեռավորությունը կազմում է 289 կմ: Հավայան կղզիներում տեղակայված Ցունամիի Խաղաղօվկիանյան կենտրոնը նախազգուշացրել է ցունամիի առաջացման վտանգի մասին։





























