Կոլումբիայում նոյեմբերի 12-ին ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատ մեքենա է պայթել: Վիրավորվել են 26 մարդ, այդ թվում՝ մի քանի ոստիկան: Ինքնաշեն պայթուցիկը գործարկվել է էլեկտրոնային ազդանշանի միջոցով: Դեպքը տեղի է ունեցել Կաուկա նահանգի հյուսիսում:

Ինչպես հաղորդում է «vesti.ru»-ն, ահաբեկչությունը կազմակերպել էին Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի շարժման անդամները: Ապստամբները հրաձգության են ենթարկել նաեւ ոստիկանության շենքը, սակայն ավերել են հարեւան տունը: 

Այս շաբաթ Հավանայում պետք է կայանա խաղաղության վերաբերյալ Կոլումբիայի գործող կառավարության եւ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի առաջնորդների միջեւ բանակցությունների երկրորդ փուլը: