Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը մտադիր է նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ում բարձրացնել Պաղեստինին «դիտորդ պետության» կարգավիճակ տրամադրելու հարցը: Այդ մասին նա հայտարարել է Կահիրեում ԱՊԼ-ի ԱԳՆ-ների ղեկավարների արտահերթ նիստում ելույթ ունենալիս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայումս պաղեստինցիներին ՄԱԿ-ում ներկայացնում է  Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, որն ունի «դիտորդ սուբյեկտի» կարգավիճակ: ՄԱԿ մտնելով՝պաղեստինցիները հույս ունեն հաղթահարել Իսրայելի հետ հակամարտության «անհամաչափությունը»:

2011 թ. ՊԱԿ-ը Պաղեստինը ՄԱԿ-ի լիիրավ անդամ ճանաչելու հայտ էր ներկայացրել: ԳՎ-ում ստանալով ՄԱԿ-ի 193 անդամ երկրների մեծամասնության աջակցությունը,  այն հավանություն չէր ստացել ԱԽ-ի կողմից: ԱԽ-ի քվեարկությունը, որն ընդունում է նման հարցերով վերջնական որոշումը, արգելափակվել էր ԱՄՆ-ի կողմից: