ԱՄՀ-ի մասնակցությամբ Եվրախմբի նիստի ընթացքում որոշվել է Հունաստանի բյուջետային պարտականությունների կատարումը եւս 2 տարով երկարացնել, սակայն ոչ մի որոշում չի կայացվել 31,5 միլիարդ օգնություն տրամադրելու մասին:  Ինչպես նաեւ  փոխզիջումային տարբերակ չի գտնվել պետական պարտքը մինչեւ ՀՆԱ-ի 120% նվազեցնելու հարցում:

Ըստ Եվրախմբի նախագահ Ժան Կլոդ Յունկերի`«պետական պարտքը կրճատելը նպատակը մնում է ՀՆԱ-ի 120% մակադակի վրա, սակայն Հունաստանը դրան պետք է հասնի ոչ թե մինչեւ 2020 թ., այլ` 2022 թ.»:

Իսկ Հունաստանին նոր օգնություն տրամադրելու հարցը հետաձգվել է նոյեմբերի 20-ին, հենց այդ օրը կկայանա արտահերթ խորհրդակցություն: Իսկ այս շաբաթ Եվրախումբը կդիտարկի «եռյակ» վարկատուների զեկույցը, հաղորդում է  «Վեստի էկոնոմիկան»: