Ոչ վաղ անցյալում աշխատավարձերի ու թոշակների բարձրացման մասին աղաղակող ՕԵԿ-ը ՀՀԿ հետ միասին այսօր կողմ է քվեարկելու նվազագույն աշխատավարձը ընդամենը 2500 դրամով բարձրացնելու օրինագծին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
« «Ժամանակի» դիտարկմանը, թե փաստորեն ՀՀԿ հետ հարաբերությունները չփչացնելու համար ՕԵԿ-ը պատրաստ է հրաժարվել նախկին խոստումներից եւ հայտարարություններից, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց. «Ոչ մի կապ չունի։ Այո, մենք կոալիցիոն ուժ ենք, բայց դա ՀՀԿ հետ եւ որեւէ կուսակցության հետ ոչ մի կապ չունի։ Մենք հայտարարությունն անում ենք, որ անհրաժեշտ է բարձրացնել, մենք դրա վրա կանգնած ենք»,- գրում է «Ժամանակը»։





























